Փաշինյանը պետք է աշխատի, ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին. Փոլ Սթրոնսկի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի աշխատել եւ վերջ տա ԱՄՆ-ի հետ քաղաքականություն խաղալուն։ Այս մասին Twitter-ում գրել է Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին՝ մեկնաբանելով Փաշինյանի քննադատությունն ԱՄՆ հասցեին։
Նա նշում է, որ ԱՄՆ-ը դժգոհ էր Քոչարյանից եւ Սարգսյանից 2008-ին, ուստի դադարեցրեց «Հազարամյակների մարտահրավերների» ֆինանսավորումը։ Քարնեգիի փորձագետը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը զգալիորեն ավելացրել է օգնությունը Հայաստանին իշխանափոխությունից հետո։ «Ի տարբերություն ԵՄ-ի, որը խոստանում է փող, բայց դանդաղ է տալիս, 6 ամսում Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է 14 մլն դոլար որպես հավելյալ ֆինանսավորում։ Փաստորեն, անցած տարի ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 25 մլն դոլար. սա ավելի է, քան երբեւէ եղել է 1992-ից։ ԱՄՆ-ը պատրաստ է ավելին տալ, մանավանդ եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի քաղաքականության առաջնահերթություններում, եւ նրանց ծրագիրը պարզ լինի»,-գրում է փորձագետը։
Սթրոնսկին նաեւ անդրադարձել է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության հարցին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հասկանում են Հայաստանի շահը սփյուռքի պատճառով։ «Սակայն, հայ ականազերծողների գտնվելը Սիրիայում ռուսների հետ՝ ԱՄՆ-ի համար մեծ հարց է»,- գրում է նա։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Բելառուսը երկար ժամանակ դիմակայել են Ռուսաստանի ճնշմանը՝ ուժեր ուղարկել Սիրիա, բայց Հայաստանն առայժմ միակ երկիրն է, որը համաձայնել է դրան։ «ԱՄՆ-ը այդ ականազերծողներին սովորեցրել է որպես Հայաստանում ականազերծման ԱՄՆ աջակցություն։ Դա 1 մլրդ դոլարի չափով օգնություն էր, որը տրամադրվել էր Հայաստանին։ Ուստի նրանց տեղակայումը Սիրիայում Ռուսաստանի հետ հատկապես վատ է երեւում ամերիկյան լսարանի աչքին»,- կարծում է նա։
Սթրոնսկին ընդգծել է, որ Արեւմուտքին ոչ մի մեսիջ չի արվել, եւ չի ըմբռնվել այն, թե ինչպես դա կպատկերվի Հայաստանի եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների համար։ «ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ամուր են, եւ դա ակամա սխալ չէ։ Բայց Փաշինյանն աշխատանք ունի, եւ նա պետք է աշխատանք կատարի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին»,- ամփոփել է նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...