Կղզում ծրագրվում են նոր ահաբեկչություններ. Շրի Լանկայում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն կարծում է, որ Շրի Լանկայում շարունակվում է նոր հարձակումների ակտիվ ծրագրումը, «Ռեյթեր» գործակալության հետ զրույցում հայտնել է երկրում ԱՄՆ դեսպան Էլեյնա Տեպլիցը:
«Մենք կարծում ենք, որ ներկայումս ակտիվ ծրագրավորում է ընթանում»,- հայտարարել է Տեպլիցը:
ԱՄՆ դեսպանի խոսքով՝ խմբավորման ակտիվ անդամները, որը պատասխանատու է Զատկի կիրակի իրագործված հարձակումների համար, կարող են դեռեւս ազատության մեջ լինել: «Մեր կարծիքով՝ ահաբեկչական սպառնալիքը շարունակվում է, եւ կարող են լինել ակտիվ դավադիրներ»,- նշել է նա:
Անցած ուրբաթ Կալմունայ քաղաքում տեղի էր ունեցել երեք նոր պայթյուն: Դրանից հետո ոստիկանությունը Շրի Լանկայի արեւելյան հատվածում պարետային ժամ էր սահմանել: Կղզու իշխանությունները ձերբակալել են 20 կասկածյալի: Հաղորդվում էր նաեւ, որ Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները եւ ազգային բանակի զինծառայողները կրակոցների տակ են ընկել մահապարտների գոտիների պատրաստման ընդհատակյան արհեստանոցների հայտնաբերման համատեղ շուրջկալի ժամանակ:
Անցյալ շաբաթ Շրի Լանկայում իրավիճակը կտրուկ վատթարացել էր: Ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի, տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը, որը, առողջապահության նախարարության տվյալներով, խլել է 250-560 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ, իշխանությունների տեղեկություններով, կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ: Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է: Շրի Լանկայի ԱԳՆ տեղեկություններով՝ զոհվածների թվում 40 արտասահմանցիներ կան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...