Դրամական միջոցներն ավելացել են. ՀԾԿՀ նոր ղեկավարի ունեցվածքը
«Փաստը» գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գարեգին Բաղրամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Նշենք, որ մինչ ՀԾԿՀ նախագահ նշանակվելը Գարեգին Բաղրամյանը զբաղեցնում էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ Գ. Բաղրամյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 27 000 ԱՄՆ դոլար և 5 800 000 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար կազմելով 31 500 ԱՄՆ դոլար և 7 800 000 ՀՀ դրամ:
Հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները ենթաբաժնում էլ նշված է, որ հարկային տարվա վերջում փոխառության գումարը կազմել է 500 000 ՀՀ դրամ:
Գարեգին Բաղրամյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է շուրջ 12 831 285 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից 3 489 503 ՀՀ դրամը, 4 995 892 ՀՀ դրամը և 475 230 ՀՀ դրամը գոյացել են երեք աշխատավարձերից:
Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժիններում էլ նշված է 1 045 528 ՀՀ դրամ, շուրջ 127 507 ՀՀ դրամ և շուրջ 68 917 ՀՀ դրամ եկամուտների մասին:
Վերոնշյալ հանրագումարից 2 589 648 ՀՀ դրամը և 39 059 ՀՀ դրամն այլ եկամուտներ են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած