Իրենց գործերը թողած ընկել են այլ մարդկանց հետևից. Գևորգ Պետրոսյանը` Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումի մասին
Politik.am-ի հետ զրույցում Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մենկաբանեց այն այն տեղեկությունը, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում:
Մեր հարցին, թե ինչու է նման դիմում ներկայացվել, Գևորգ Պետրոսյանը պատասախանեց. «Երևի պարապ եմ մնացել, ուրիշ բանով չեն կարողանում զբաղվել, իրենց գործերը թողած ընկել են այլ մարդկանց հետևից: Սա բացարձականպես որևէ այլ կուսակցության խնդիր չէ, եթե իհարկե դա կարելի է կուսակցություն անվանել իր բոլոր վավերապայմաններով: Նրանք պետք է մտածեն սեփական հեղինակությունը ստեղծել ժողովրդի շրջանում ավելի շատ աշխատելով, քան փորձեն վեր խոյանալ ուրիշների հեղինակությունը վատաբանելու միջոցով»:
Անդրադառնալով` Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` հայտարարությամբ հանդես գալուն, Գևորգ Պատգամավորը նշեց` չի կարող ասել, թե ինչ բովանդակությամբ կլինի այն, սակայն Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքը որոշակի ժակետներ է սահմանում որոշում կայացնելու համար. «Կարծում եմ` ինչ էլ որոշեն, պետք է հոգ տանեն այն ուղղությամբ, որ այն հիմնված լինի ՀՀ օրենսդրության վրա»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած