Տնտեսությունից կիլոմետրերով հեռու վարչապետը ԵՊՀ-ում հանդիպմանը սկսել է տնտեսագիտության դասեր տալ պրոֆեսորներին
«Իրատեսը» գրում է. «Վերջերս ԵՊՀ-ում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի տնտեսական որոշ պատկերացումներից մասնագետները տարակուսել են, բայց զարմանքն ավելի մեծ է եղել, երբ տնտեսությունից կիլոմետրերով հեռու վարչապետը սկսել է տնտեսագիտության դասեր տալ պրոֆեսորներին։ Հանդիպումից հետո տնտեսագետները միմյանց հետ զրույցում դժգոհել են, թե՝ «եկել սատանի մայլեն քյանդրբազություն է անում»։
Այլ խոսքով՝ տնտեսությունից այդպես կարող է խոսել ոչ մասնագետների շրջանում, բայց իրենց հետ հանդիպմանը նախ և առաջ պետք է լսեր ու խորհուրդ հարցներ։ Համարյա հայտնի ֆիլմի հանգույն՝ «ուրիշները որտեղից որտեղ մարդ են մեջ գցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար` հե՛չ»։ Պատկերացում չունենալով տնտեսության կառավարման ձևից, ըստ տնտեսագետների, իրենց չեն էլ կանչում քննարկումների՝ ոլորտային խնդիրների վերաբերյալ լայն պատկերացում ունենալու համար։
Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանն անընդհատ ասում է, թե հանրությունն է այս կամ այն հարց լուծողը, ուրեմն ինչու՞ մասնագիտական, փորձագիտական հանրույթի հետ չեն աշխատում։ «Դարոն Աճեմօղլուին Հայաստան է հրավիրում, իսկ տեղի մասնագետներին բանի տեղ չի դնում»,- վրդովված նշեցին տնտեսագետները, հետո էլ, թե՝ բա ի՞նչ եղավ Աճեմօղլուի գալը։ Երևի կառավարության համար շատ թանկ «հաճույք» է՝ եզրակացրինք»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած