«Մենք ուկրաինացիների հետ գլուխ կհանենք». Սաակաշվիլին արձագանքել է Պուտինի՝ ուկրաինական անձնագիրն իրեն վերադարձնելու առաջարկին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի նոր իշխանություններին տված խորհուրդն այն մասին, որ Սաակաշվիլիին պետք է վերադարձնել ուկրաինական անձնագիրը:
Իր ֆեյսբուքյան էջում Սաակաշվիլին քննադատել է Պուտինին՝ նշելով, որ ՌԴ նախագահը փորձում է այնպես անել, որ իրեն չթողնեն ո՛չ Ուկրաինա, ո՛չ Թուրքիա, ո՛չ Վրաստան, ո՛չ Հայաստան և ո՛չ էլ Ադրբեջան:
«Ո՞վ է Ուկրաինայի ապագա նախագահին խորհուրդ տալիս ինձ քաղաքացիություն վերադարձնել, Պուտի՞նը: Դա այն Պուտինն է, որը 2017թ. դեկտեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայն պահանջում էր Պորոշենկոյից ինձ վտարել Ուկրաինայից (ինչն էլ Պորոշենկոն արեց մեկ ամիս անց): Ես հստակ գիտեմ, որ հենց դուք եք Պորոշենկոյից պահանջել 2014թ. երդմնակալության արարողությանն ինձ չհիրավիրել»,-գրել է Սաակաշվիլին:
Նա նաև ընդգծել է, որ Պուտինն անընդհատ իր մասին է խոսում, և որ ինքը դրանից տեղյակ է:
«Մենք ուկրաինացիների հետ գլուխ կհանենք»,-հավելել է Սաակաշվիլին:
Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ էր տվել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը:
«Ինչ վերաբերում է ազատություններին, ապա այս առումով ավելի լավ է սկսել ոչ թե Ռուսաստանից և ռուսներից, այլ, ասենք, վրացիներից կամ նախկին վրացիներից: Օրինակ՝ ազնիվ կլիներ ուկրաինական անձնագիրը վերադարձնել մի մարդու, որը նախկինում վրացի էր, իսկ հիմա իրեն ուկրաինացի է համարում: Ես նկատի ունեմ Միխեիլ Նիկոլաևիչ Սաակաշվիլիին»,-ասել էր Պուտինը:
Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015թ., երբ Օդեսայի նահանգապետ էր նշանակվել: Սակայն երկու տարի անց նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան պաշտոնից ազատել էր ու զրկել քաղաքացիությունից: Այդ ժամանակ Սաակաշվիլին գտնվում էր Լեհաստանում:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...