Արարատ Միրզոյանը նախորդների որոշումներն է կյանքի կոչում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ո՞վ է որոշել, որ լրագրողների, ինչպես նաև ԱԺ աշխատակազմի, հյուրերի պայուսակները պետք է զննող սարքի միջոցով անցկացնել ոչ միայն ԱԺ մուտք գործելիս, այլ նաև դուրս գալիս, ով է խորհրդարան մտնող-դուրս եկող բոլոր մարդկանց մեջ պոտենցիալ «գող» տեսնում, երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից:
«ԱԺ նախագահի որոշումն է: Ու չեմ կարծում, թե դրանով մարդկանց պոտենցիալ գողերի տեղ ենք դնում»: Իսկ ի՞նչն է որոշման հիմք դարձել, գուցե իրեր են պակասել ԱԺ շենքից: «Ախր, գլոբալ առումով Դուք մի բան եք ասում, որ իրականում նախկին որոշումն այդ մասով փոփոխության չի ենթարկվել, պարզապես նախկինում չի պահպանել ներքին ռեժիմը: Մենք մի քանի որոշում ենք փոփոխության ենթարկել, օրինակ՝ էլեկտրոնային սարքերի՝ տեխնիկայի միջոցով մտնելու հետ կապված է եղել, և ինչ մեքենաներ կարող են թույլ տալ շենք մտնել, ինչպես նաև, որ փոխնախարարներն առանց անցագրի կարողանան ներս մտնել, որովհետև նախկինում եկել, ժամերով սպասել են:
Եթե նախկինում նախարարները մուտք են գործել մեքենաներով ԱԺ տարածք, հիմա այդ մասն էլ է հանված, փայն հատուկ պաշտպանվող անձինք են՝ դատախազ և այլն, անվտանգության խորհրդի անդամներ»: Իսկ որտե՞ղ է ԱԺ նախագահի այդ որոշումը, նախկինում նման որոշումները հրապարակվում էին Arlis.am կայքում: «Հիմա մեզ ասացին՝ հարկավոր չէ, Արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ դա ներքին կանոնակարգ է, և պետք չէ հրապարակել: ԱԺ կայքում կա»: Սակայն ուշագրավ է, որ ԱԺ կայքում չգտանք այդ որոշումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած