Քոչարյանի փաստաբանը խնդրանքով դիմել է Երեւան քաղաքի դատարանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ ապրիլի 29–ին դիմում է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել գործը դատավորին մակագրելու գործընթացին։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ գործը քննող դատավորը որոշվելու է էլեկտրոնային մակագրության միջոցով, սակայն Քոչարյանի պաշտպանները տեղեկություններ ունեն, որ մակագրության գործընթացը հնարավոր է կազմակերպել այն ձեւով, որպեսզի գործը հանձնվի նախապես որոշված դատավորի:
«Այդ մասին բազմաթիվ հրապարակվել են ԶԼՄ-ներում, երբ գործը համակարգիչ մուտքագրելուց առաջ փակվում են մնացած դատավորների դաշտերը եւ մնում է այն դատավորը, ով նախապես որոշված է տվյալ գործի քննության համար: Մենք դիմել ենք դատարանին՝ այդ հնարավորությունը բացառելու, բաշխման գործընթացը թափանցիկ դարձնելու համար»,–ասաց նա։
Այպիսով երկրորդ նախագահի պաշտպանական թիմը խնդրում է դատարանին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել վերջինիս քրեական գործի մակագրության ողջ գործընթացին։
Հիշեցնենք, որ այսօր վերահսկող դատախազը հաստատել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...