Լուկաշենկոն հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Ուկրաինայի խնդիրների մասին
Բելառուսի նախագահը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելու հետ հանդիպման ժամանակ կոչ է արել «աչք չփակել» կազմակերպության պատասխանատվության ծիրում գտնվող խնդիրների վրա, տեղեկացնում է Sputnik-Բելառուսը։
«Համաձայնեք, կուտակվել են շատ խնդիրներ մեզ մոտ այստեղ՝ մեր ընդհանուր տանը, որոնք պետք է լուծել. ե՛ւ Լեռնային Ղարաբաղը, ե՛ւ Մերձդնեստրը, էլի շատ ոչ պակաս նշանակալի ու հնչեղ խնդիրներ։ Ավելացել է Ուկրաինան»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ Բելառուսի նախագահը, գուցե, շատ է քննադատում ԵԱՀԿ-ի հասցեին՝ այս հարցերի լուծման հանդեպ անբավարար ուշադրության համար, բայց այդ ոլորտը գտնվում է կազմակերպության անմիջական պատասխանատվության ներքո։
«Սա, առաջին հերթին, Եվրոպական մայրցամաքի անվտանգության գծով կազմակերպություն է»,- հիշեցրել է Բելառուսի նախագահը։ Ինչից հետո ավելացրել է, որ չի կարելի աչք փակել տարածաշրջանում այդ խնդիրների վրա։
Ընդ որում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել, որ ԵԱՀԿ մակարդակով վաղուց չեն իրականացվել երկրների առաջնորդների հանդիպումներ, որտեղ նրանք կկարողանային քննարկել ճգնաժամային իրավիճակներից ելքի հարցերը։ Վերջին անգամ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպում կայացել է 2010 թվականին Ղազախստանի մայրաքաղաքում, իսկ դրանից առաջ՝ 1999-ին թուրքական Ստամբուլում։
«Դա ամենաուժեղ համաժողովն էր, եւ այլեւս չենք հավաքվել, այնինչ արժեր։ Ուստի, խնդիրները շատ շատ են, որոնց պետք է պարզապես ուշադրություն դարձնել։ Պետք է հավաքվել եւ լուծել դրանք։ Եթե չհաջողվի լուծել, ապա գոնե նշենք ուղիներ, ինչ-որ հեռանկարներ։ Հակառակ դեպքում ինչո՞ւ են ստեղծել կազմակերպությունը»,- պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Իհարկե, Ալեքսանդր Լուկաշենկոն, ամփոփելով, հավաստիացրել է Գեորգի Ծերեթելուն, որ ԵԱՀԿ-ում կարող են ակնկալել Բելառուսի աջակցությունը, ինչպես նաեւ բոլոր հարցերի շուրջ անկեղծ ու բաց մոտեցում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...