Գյուղապետերն արտագաղթել են․ նրանցից մեկի գտնվելու վայրն անհայտ է
Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն գյուղերում հունիսի 9-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Նշենք, որ Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Պարզվում է`Վարդանաշենի գյուղապետ Արթուր Մանուկյանն էլ է Հայաստանից մեկնել արտերկրում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր մարտի 5-ին:
Արթուր Մանուկյանը 10 տարի ղեկավարել է Վարդանաշեն համայնքը: Ի դեպ, նախորդ տարվա վերջին ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանի գործելաոճից գյուղի բնակիչները դժգոհում էին, իսկ գյուղում լարված վիճակ էր ստեղծվել:Եւ Արթուր Մանուկյանը դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 28-ին էր իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրել համայնքի ավագանուն.այն բավարարվել էր: Բայց փետրվարի 17-ին այս համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ. առաջադրված թեկնածուներից է եղել նաեւ հրաժարականի դիմում ներկայացրած Արթուր Մանուկյանը, որը, հավաքելով բավարար ձայներ, վերընտրվել է գյուղապետի պաշտոնում: Վարդաշենցիների պատմելով` Արթուր Մանուկյանի գտնվելու վայրը հայտնի չէ, հարազատներն այդ մասին չեն խոսում: Պատմում են, որ կինն առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ երկրից դուրս են գնացել:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած