Ինչ ընդհանուր բան կա Զելենսկիի և Փաշինյանի միջև. ռուս քաղաքագետի վերլուծությունը
Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը ռուսական պետական «Վեստի FM» ռադիոկայանի եթերում նշել է, որ «Հայաստանում և Ուկրաինայում կատարված տարօրինակ իշխանափոխությունները շատ ընդհանրություններ ունեն»:
Քաղաքագետը նկատել է, որ երկու երկրում էլ ընտրողներն առաջորդվել են գործող իշխանությունների (ՀՀ-ում Սերժ Սարգսյանի, իսկ Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի) դեմ քայլ անելու ցանկությամբ:
«Ընտրողների համար շարժառիթ էր «ի հեճուկս նրանց» մտածելակերպը»,-վստահորեն ասել է Մարտինովը:
«Մեթոդները մի քիչ տարբեր են, սակայն շարժառիթները շատ ընդհանրություններ ունեն: Ի հեճուկս բոլորին հոգնեցրած Պորոշենկոյի՝ ընտրեցին ՈւՀԱ-ի (КВН) արտիստին, սերիալի հերոսին, իսկ Հայաստանում, ի հեճուկս բոլորին հոգնեցրած Սերժ Սարգսյանի, ընտրեցին լրագրողին: Սակայն Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Զելենսկիի, գոնե որոշակի քաղաքական փորձառություն ուներ, պատգամավոր էր եղել և անգամ հասցրել էր մի որոշ ժամանակով բանտ նստել»,-ասել է Մարտինովը:
Վերջինն ընդգծել է, որ ինչ էլ որ Հայաստանում փոխվի, ռուսական կողմի համար Հայաստանում ոչինչ չի փոխվել:
«Բարեկամական հայկական պետության անվտանգությունն ապահովում է ռուսական ռազմաբազան, իսկ հայ-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահները: Մեզ համար ոչինչ չի փոխվել և նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք այցը Երևանը միանգամայն տրամաբանական քայլ է»,-շարունակել է քաղաքագետը:
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ վարչապետ Փաշինյանը, բախվելով իրական խնդիրներին, մեկ տարվա ընթացքում հասցրել է սանձահարել իր հեղափոխական ոգին:
Մարտինովի կարծիքով՝ այժմ Հայաստանը պետք է ավելի սերտ և խոր երկխոսություն, փոխգործակցություն սկսի Ռուսաստանի հետ:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...