Փորձագետները Մակրոնին կոչ են արել կշռադատված մոտենալ Նոտր Դամի վերականգնմանը
Ավելի քան հազար ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ վերականգնման ոլորտի փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ են արել հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում «զգուշություն դրսեւորել», հայտնում է Figaro պարբերականը:
Պարբերականը հրապարակել է երկրի նախագաին ուղղված նամակը նրա այն հայտարարությունից հետո, որ տաճարը կվերականգնվի 5 տարում: Նամակի տակ ստորագրել են 1170 փորձագետներ:
«Այս ականավոր անհնատները կոչ են անում դրսեւորել զգուշություն եւ պատասխանատվության զգացում»,- հայտնում է պարբերականը:
Նման արագությամբ վերականգնելու մասին նախագահի խոսքը «հարուցել է ամբողջ աշխարհում պատմական ժառանգության պահպանման մասնագետների զարմանքը եւ խորը մտահոգությունը»,- նշում է պարբերականը:
«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը ստիպում է արագ գործել, մենք գիտենք, որ այրված Նոտր Դամի տեսքն ազդում է Ֆրանսիայի կերպարի վրա: Այդուհանդերձ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի նշանակալիությունը մեզ պարտավորեցնում է աչքերը փակել ցանկացած ժամկետի վրա: Այս աշխատանքների կարեւորությունն ավելի վեր է ցանկացած քաղաքական մանդատից, եւ ապագա սերունդը մեզ կդատի հենց այդ աշխատանքների արդյունքներով»,- նշված է նախագահին ուղղած նամակում:
Վերականգնման հարցերով մասնագետները իշխանություններին կոչ են անում չշտապել տաճարի վերականգնման աշխատանքները սկսելիս եւ բավարար ժամանակ հատկացնել ախտորոշման ու փարձագիտական գնահատման համար:
«Եկեք ժամանակ տրամադրենք ախտորոշմանը: Ղեկավարը չի կարող չլսել փորձագետներին՝ հաշվի առնելով, որ նրանցից լավագույններից մեկը Ֆրանսիայում է... Եկեք ընդունենք նրանց փորձը, չշտապենք, որ ճիշտ միջոց գտնենք, իսկ հետո հավակնոտ ժամկետներ կսահմանենք տաճարի լավագույն վերականգնման համար»,- ընդգծել են մասնագետները:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...