Պետական մարմինները չեն պատասխանում քաղաքացիների և լրագրողների հարցերին, 2017-ին բողոքներն ավելացել են եռակի, 2018-ին՝ կրկնակի. ՄԻՊ
Պետական մարմինը լրագրողին օրինավորության բարեխղճության կանխավարկածով պետք է վերաբերվի․Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ 2018թ-ի զեկույցի քննարկմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կա կարծրատիպ, որ լրագրողը խոչընդոտում է պետական մարմնի աշխատանքը, և այդ մոտեցումը պահպանվում է, ինչը պետք է փոխել»,-ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ զուգահեռ էլ լրագրողի պրոֆեսիոնալիզմի աստիճանը պետք է զարգանա։
Արման Թաթոյանը նշեց, որ ինֆորմացիայի ազատության հետ կապված էլ զեկույցում անդրադարձ կա, որտեղ տեղ են գտել քաղաքացիների հարցումներին, այդ թվում լրագրողների հարցումներին չպատասխանելու խնդրին։
Ըստ ՄԻ պաշտպանի՝ 2017թ-ի համեմատ երկու անգամ աճել են 2018-ի բողոքները, երբ պետական մարմինները չեն պատասխանում քաղաքացիների և լրագրողների հարցերին, 2016թ-ի համեմատ 2017-ին այդ բողոքների թիվն աճել է երեք անգամ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք տոկոսային համեմատություն արվել է, թե քանի հարցման դեպքում քանի հարցի են պատասխանել։
«Համեմատականները, որ անց են կացվո՞ւմ, արդյոք թվերի միջև էլ կա, այսինքն՝ եթե մեկ տարի 100 հարցում է արվել, որից 80-ին պատասխանել են, և հիմա ստացել են 500 հարցում, որից 250-ին են պատասխանել, նշվո՞ւմ է, որ հարցումները ևս զուգահեռ ավելացել են»,- հարցրեց նա։
Պաշտպանը հաստատեց, որ նշվել է, որ հարցումների աննախադեպ աճ է եղել։ «Այո՛, հարցերը շատացել են, ոչ միայն մենք ենք եղել ծանրաբեռնված, այլ ողջ պետական ապարատն է եղել ծանրաբեռնված։ Պետական ապարատը պատրաստ չէր այդ աստիճան մեծ հոսքի»,-ասաց նա։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած