Արարատ Միրզոյանի վարակիչ սխալները
Արարատ Միրզոյանը բավական բարձր, կարելի է ասել շատ բարձր եւ պատասխանատու պաշտոն է զբաղեցնում, որը շատերին թույլ է տալիս մտածելու, որ նա պետք է, պարտավոր է աճ արձանագրի, հասունանա որպես քաղաքական գործիչ, աստիճանաբար վերածվի պետական գործչի, բայց այդպես կարծում են, իսկ իրականությունն այլ է:
Այս օրերին հանրությունը, մամուլը քննարկում են Վայոց ձորի փոխմարզպետի պահվածքը, երբ նա տեսախցիկը կրծքին ամրացված վիճել է երկու հոգու հետ եւ շտապել ոստիկանություն, ասելով, որ իրեն ցանկացել են ծեծել, անգամ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել:
Իսկապես, տխուր է, շատ տխուր է, երբ պետության ներկայացուցիչը, մարզի երկրորդ դեմքը այսպիսի պահվածք է ցուցաբերում, բայց նրան մեղադրելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում երկրում: Իսկ երկրի մթնոլորտը, մեղմ ասած, լավը չէ:
Ումի՞ց պետք է օրինակ վերցնի երիտասարդ փոխմարզպետը: Իհարկե, պետության առաջին դեմքերից, այդ թվում նաեւ Արարատ Միրզոյանից, որը այդ դեպքից ընդամենն օրեր առաջ հանրությանը պատմել էր որոշ դեպքերի այնպիսի մանրամասներ, որոնք պետական, քաղաքական գործիչը չպետք է աներ:
Արարատ Միրզոյանը որակական աճ չի ապրում: Մնացել է քաղակտիվիստի մակարդակի: Երբ պատմում էր իր եւ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մանրամասները, երբ երեխայական հրճվանքով մանրամասներ է պատմում, հաստատ չի հասկանում, որ այլեւս իրեն, իրենց որեւէ մեկը չի կարող լուրջ վերաբերվել ոչ Հայաստանում, ոչ Հայաստանից դուրս, այլեւս երբեք որեւէ մեկը չի բանակցի փակ դեռների ետեւում, այլեւս որեւէ մեկը չի կարող անկեղծ զրույց ունենալ:
Բոլոր երկրներում էլ անդրկուլիսյան զրույցներ եւ պայմանավորվածություններ են լինում եւ դրանք երբեք չեն հրապարակվում: Երբեք: Վստահ եղեք շատերը հրապարակելու, պատմելու նյութեր ունեն, բայց դա չեն անում եւ չեն էլ անի: Անկեղծանալուց, գլուխ գովալուց առաջ մի փոքր երկար մտածեք:
Եւ երբ Արարատ Միրզոյանը այսպես անկեղծանում է, երբ երկրում խրախուսվում է «գործ տալը», պարզ է, որ երիտասարդ եւ անփորձ փոխմարզպետն աչքի ընկնելու համար պետք է նյարդայնացներ երկու հոգու, նրանց թաքուն տեսանկարահաներ եւ վազեր ոստիկանություն:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը