Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Ամսիներ առաջ հայտնի դարձավ, որ կառավարության նոր կառուցվածքում սփյուռքի նախարարությունը կդադարի գոյություն ունենալ։ Նախարարության փոխարեն վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը և նրա անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր ստեղծվող պաշտոնի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` սփյուռքի հարցերով զբաղվող պաշտոնյան չպետք է լինի նախարար, ով պարտականություններ ունի հենց երկրի ներսում: Այդ հարցերով զբաղվող պաշտոնյան պետք է հաճախակի ու երկար ժամանակով լինի արտերկրում, շփվի հայ համայնքի հետ:
Օրերս Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեր զրուցակցին (հասկանալի պատճառներով անունը չենք կարող ներկայացնել) հարցրինք, թե ինչպե՞ս է կարողանալու գլխավոր հանձնակատարը զբաղվել աշխարհասփյուռ հայերի հարցերով, և կա՞ն արդյոք թեկնածուներ։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ գլխավոր հանձնակատարը կարողանալու է հավուր պատշաճի զբաղվել սփյուռքի խնդիրներով։ Ըստ նրա` Փաշինյանը որոշել է այդ պաշտոնը վստահել ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած