2018 թվականին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1․8 տրիլիոն դոլար
2018 թվականին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1․8 տրիլիոն դոլար, ինչը 2․6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Ռուսաստանը 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է եկել այդ ցուցանիշով առաջատար երկրների հնգյակից։ Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում:
Հետազոտության տվյալներով՝ 2018 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են 1988 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Հենց այդ թվականից է ինստիտուտը սկսել այդ հարցով տեղեկություններ հավաքել։
Զեկույցում նշվում է, որ 2018 թվականի համաշխարհային ռազմական ծախսերը եղել են 1998 թվականի համեմատ 76 տոկոսով ավելի։ Այդ թվականին ռազմական ծախսերը հասել էին սառը պատերազմի ավարտից հետո ամենացածր մակարդակին։
SIPRI-ի հաշվարկներով՝ ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2․1 տոկոսը, ինչը հավասար է յուրաքանչյուր անձի հաշվով միջինը 239 դոլարի։
Ռուսաստանի ռազմական ծախսերը 2018 թվականին կազմել են 61․4 մլրդ դոլար, ինչը 3․5 տոկոսով ավելի է, քան անցած տարի։ Այդպիսով՝ Ռուսաստանը հայտնվել է 6-րդ տեղում։
Ռազմական ամենախոշոր ծախսերով երկրների հնգյակում են հայտնվել ԱՄՆ-ը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան, որոնց բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 60 տոկոսը։
2010 թվականից ի վեր առաջին անգամ ամերիկյան ռազմական ծախսերն աճել են 4․6 տոկոսով ու կազմել 649 մլրդ դոլար, ինչը հավասար է 8 երկրի ռազմական ծախսերին։
Համաշխարհային ռազմական ծախսերում Չինաստանի մասնաբաժինը կազմում է 14 տոկոս։
Զեկույցում նշվում է, որ 2018-ին ռազմական ծախսերի աճ է նկատվել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...