Վթարի է ենթարկվել Երևանի նախկին փոխքաղաքապետի որդին
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Ռոլանդ Օհանյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետև՝ քարե ցանկապատին, առաջ ընթացել, բախվել երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ոմ առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի տղան է։


















































Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը մահացել է
15-ամյա տղան վնասվածք է ստացել սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած