Ջո Բայդենը դեմոկրատների կողմից առաջադրված ԱՄՆ-ի նախագահի ամենահավանական թեկնածուն է
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, որն ավելի վաղ այս շաբաթ հայտարարել էր 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հնարավորինս աջակցում են Դեմոկրատական կուսակցության անդամներն ու դեմոկրատների կողմնակիցները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ների կողմից անցկացված հարցումների արդյունքներին:
Համաձայն կիրակի ամերիկյան The Washington Post թերթի եւ ABC հեռուստաալիքի հրապարակած տվյալների՝ Բայդենին սատարում է դեմոկրատների եւ նրանց կողմնակիցների 17 տոկոսը , երկրորդ տեղում է Բերնի Սանդերսը՝ 11 տոկոս աջակիցներով: Այլ դեմոկրատներին աջակցել է հարցվածների 5 եւ փոքր տոկոսը:
ABC հեռուստաալիքը նշում է, որ այդ երկու թեկնածուների առաջնորդությունը զարմանալի չէ, քանի որ նրանց անուններն առավելագույնս հայտնի են շուրջ 20 դեմոկրատների ցանկում, որոնք հայտարարել են իրենց նախագահական հավակնությունների մասին 2020 թվականի ընտրությունների շրջանակներում:
Հեռախոսային հարցումն անցկացվել է The Washington Post թերթի եւ ABC հեռուստաալիքի պատվերով ապրիլի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում անգլերենով եւ իսպաներենով: Դրանում մասնակցել է 1001 չափահաս ամերիկացի: Այդ հետազոտության սխալի հավանականությունը կազմել է 3.5 տոկոս:
Ըստ ամերիկյան օրենսդրության՝ կուսակցությունը պետք է առաջադրի միասնական թեկնածու, որը որոշվելու է փրայմերիզի արդյունքում: Ակնկալվում է, որ դեմոկրատները կանցկացնեն առաջին բանավեճերն ընթացիկ տարվա հունիսին եւ հուլիսին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որում կընդունվի վերջնական որոշումը, կանցկացվի 2020 թվականի հուլիսի 13-16-ը: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին:
Դա կլինի Բայդենի՝ Օվալաձեւ սենյակը զբաղեցնելու երրորդ փորձը. 1988 եւ 2008 թվականների նախընտրական քարոզարշավները նրան հաջողություն չէին բերել: Իսկ 2016 թվականին նա հրաժարվել էր նախընտրական մրցարշավում մասնակցությունից իր որդու մահվան պատճառով:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...