Հնդկաստանում 20 ուսանող ինքնասպան է եղել քննությունների բացասական արդյունքների հետեւանքով
Այս շաբաթվա ընթացքում Հնդկաստանում 20 ուսանող ինքնասպան է եղել Միջազգային կրթության հանձնաժողովի կողմից քննությունների արդյունքները հրապարակելու հետեւանքով, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում քննություններ է հանձնել շուրջ մեկ միլիոն ուսանող, որոնցից 350 000-ը ստացել է անբավարար գնահատական, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ծնողների, ուսանողների եւ անգամ քաղաքական կուսակցությունների շրջանում:
Այնուհետեւ սկսվել է ինքնասպանությունների ալիքը: Օրինակ՝ Սիրիշա անունով ուսանողուհին, տեղեկանալով կենսաբանության անբավարար գնահատականի մասին, վերադարձել է տուն Նարայանփետ քաղաքում եւ ինքնահրկիզվել, երբ ծնողները տանը չէին:
Ավելի ուշ կրթության նախարար Չանդրաշեհար Ռաոն հանձնարարել է վերահաշվել բոլոր ուսանողների քննությունների արդյունքները, ներառյալ նրանց, ովքեր ստացել են անբավարար գնահատականներ, եւ կոչ արել ուսանողներին ինքնասպանություն չգործել՝ հավաստիացնելով, որ քննությունն անհաջող հանձնելը դեռ կյանքի վերջը չէ:
Երիտասարդների ծնողները գտնում են, որ ողբերգության պատասխանատուն Globarena Technologies Private Limited ծրագրային ապահովման ընկերությունն է, որը զբաղվում էր քննությունների արդյունքները ստուգելու համար ծրագրային ապահովման մշակմամբ:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...