Ինդոնեզիայում հոգնածությունից մահացել է ընտրահանձնաժողովների ավելի քան 270 աշխատակից
Առնվազն 272 աշխատակից, որոնք ներգրավված էին Ինդոնեզիայում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներում, զոհվել է, եւս 1.878-ը հիվանդացել են հոգնածության հետեւանքով, որը կապված էր ոչ նորմավորված աշխատանքային օրվա հետ, հաղորդում է DW-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արիֆ Փրիյո Սուսանտոյին:
Նրա խոսքերով՝ ֆինանսների նախարարությունն աշխատում է զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ:
Ապրիլի 17-ին Ինդոնեզիայում միաժամանակ ընտրել են նախագահին, երկպալատ Ժողովրդական կոնսուլտատիվ կոնգրեսի պատգամավորներին, տարածքային եւ տեղական օրենսդիր մարմիններին: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 245 հազար թենկածու, որոնք պայքարել են 20 հազար պատգամավորական տեղի համար: ԶԼՄ-ների հաղորդմամբ, իրենց ծաալով աննախադեպ ընտրությունների շրջանակներում պահանջվել էր հաշվել միլիոնավոր քվեաթերթիկներ:
810 հազար ընտրատեղամասերում նորմալ ընտրական գործընթաց ապահովելու համար աշխատել է շուրջ 6 մլն մարդ: Փորձագետները համարել են, որ Ինդոնեզիայում քվեարկությունն «աշխարհում ամենաբարդ ընտրությունն» էր:
Աշխարհի ամենաբնակեցված մահմեդական երկրում (263 մլն մարդ) ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կդառնան միայն մայիսին: Համաձայն կանխատեսումների՝ 57-ամյա նախագահ Ջոկո Վիդոդոն զգալիորեն առաջ է անցել իր մրցակից ազգայնական պաշտոնաթող գեներալ Պրաբովո Սուբիանտոյից՝ հավաքելով ձայների 54-55 տոկոսը: Սուբիանտոյին սատարել է ընտրողների շուրջ 44 տոկոսը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...