Կառավարությունը քաղաքացու օրվա համար 33 մլն դրամի պայմանագրեր է կնքել գոյություն չունեցող ընկերությունների հետ
Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշեց քաղաքացու օրը։ Օրերս «Պանորամա․ամ» լրատվականը հրապարակեց մարզերում տոնը կազմակերպող ընկերությունների ցանկը, որը լրատվականը ստացել էր կառավարությունից։ Ընկերություններին կառավարությունը չի ընտրել մրցութային կարգով։
Կառավարությունից «Պանորամա․ամ» լրատվականին մեկ անձից գնումներ կատարելը պատճառաբանել էին ժամանակի սղությամբ․«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,-ասաել էին գործադիր մարմնից։
Politik.am-ը փորձեց պարզել, թե կառավարության հետ մի քանի միլիոն դրամի պայմանագրեր կնքող ընկերությունները որքանով են հայտնի և նախկինում ինչպիսի ծառայություըններ են մատուցել։
Պարզվեց, որ Սյունիքի և Վայոձ Ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Կոտայքի մարզի միջոցառումները կազմակերպած «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումները կազմակերպած «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն գոյություն չունեցող ընկերություններ են։ Նրանց մասին տեղեկություններ Պետական ռեգիստրի պաշտոնական կայքում բացակայում են։
Լոռու մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումներ կազմակերպած «Մալինա» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում, բայց ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ընկերությունը որևէ անգամ գրանցած աշխատկցի համար պարտադիր 1000 դրամ վճար չի իրականացրել։ Սա նշանակում է, որ ընկերությունը անգամ մեկ գրանցված աշխատակից չունի։



















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած