ՀԷՑ-ը ճանաչվել է Կովկասում 2019-ին էլէներգիայի լավագույն մատակարար Capital Finance International ամսագրի կողմից
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ճանաչվել է Կովկասում 2019թ. էլեկտրաէներգիայի լավագույն մատակարար CFI.co (Capital Finance International) ամսագրի կողմից։ Հաշվի են առնվել Ընկերության՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ստանդարտներին համապատասխանությունը, մեծ ուշադրությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանն ու էկոլոգիական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին։
«Մեզ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը։ Եվ սա մեր ամբողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է։ Մենք այսօր անում ենք հնարավորը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու սպառողների գոհունակության ապահովման ուղղությամբ։ Շնորհակալ եմ մեր աշխատակիցներին ու CFI.co ամսագրին մեր աշխատանքին նման բարձր գնահատական տալու համար», - իր խոսքում նշում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։
Նշենք, որ CFI.co-ը տպագիր ամսագիր ու օնլայն հարթակ է բիզնեսի, տնտեսության ու ֆինանսների մասին։ Ամսագրում նշվում է, որ զարգացած ու զարգացող շուկաների միջեւ ավանդական տարանջատումը հետզհետե նվազում է, քանի որ այժմ երկրների միջեւ կապերն ավելի ու ավելի են զարգանում։ Ամսագիրը ներկայացնում է համաշխարհային տնտեսության ու ֆինանսների վերջին տենդենցների վերլուծությունը։ CFI.co գրասենյակը տեղակայված է Լոնդոնում։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած