Չնախատեսված խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում. Հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր, խաղաքարտեր, զառեր, դանակ
Ապրիլի 26-ին՝ ժամը 08:30-ից մինչեւ 12:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հրամանով ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում եւ խցերում Ծառայության պետի հանձնարարությամբ ձեւավորված օպերատիվ խմբերն իրականացրել են չնախատեսված խուզարկություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվեցին արգելված իր հանդիսացող 11 հատ բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 USB լար, լիցքավորման 14 սարք, 6 ականջակալ, 3 մարտկոց, 22 հատ խաղաքարտ, 14 զառ, ինքնաշեն եղանակով պատրաստված կտրող-ծակող 21 առարկա, 11 հատ չօգտագործված մեկանգամյա օգտագործման ներարկիչ, 10 բաժանորդային քարտ եւ պարաններով ամրացված 12 պարկ, որի միջոցով դատապարտյալները կատարում են փոխանցումներ:
Նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություններ իրականացվեցին նաեւ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում, հարակից տարածքներում, զբոսահրապարակում եւ կոմունալ-կենցաղային տարածքներում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվեցին ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ, 1 խոհանոցային դանակ եւ խոհանոցային դանակի շեղբ, 4 պատառաքաղ, մետաղյա ձող, 1 փոքր մկրատ, 2 բջջային հեռախոս, 3 հատ մարտկոց, ձեւափոխված 1 Smart ժամացույց:
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, նախատեսված խուզարկություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որի խցերից մեկում՝ պահարանի տակ նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած