Ի՞նչ տեսանյութ է շրջանառվում Սանասարյանի գործով. Վանեցյանը այն դրել է Փաշինյանի սեղանին
«168 ժամ» թերթը գրում է. «Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, հիմնավորված է ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին՝ մի քիչ համբերել, երբ գործն արդեն կուղարկվի դատարան, որտեղ բոլորդ եւ հանրությունը հնարավորություն կունենան ծանոթանալ այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում, որից հետո բոլորը կարող են գնահատել այդ ապացույցների իսկությունը»,-երեկ հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ըստ«168 ժամ»-ի աղբյուրների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է եւ փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից: Եվ հակառակ նրա սպասումների՝ փաստարկները, որ դրվել են նրա սեղանին՝ ոչ միայն տրցակներով նյութեր են եղել, այլեւ տեսանյութ, որում հստակ երեւում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:
Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անցած շաբաթ կառավարական ամառանոց Փաշինյանի հետ Սանասարյանին հանդիպման հրավիրելու առիթը հենց այս տեսանյութն է եղել: Փաշինյանը փորձել է տետ-ա-տետ խոսել եւ պարզաբանումներ պահանջել հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյայից:
Դավիթ Սանասրյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չէր ներկայացրել:
Ի դեպ, բացառված չէ նաեւ հակառակ վարկածը: Օրինակ, այն, որ կարող էր նույն տեսանյութի մասին ինֆորմացիան հատուկ դրվել շրջանառության մեջ՝ հանրային կարծիքի չեզոքացման նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած