Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին ահաբեկիչների ներգրավվածության մասին տեղեկատվություն դեռ չկա
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին ահաբեկիչների մասնակցության մասին տեղեկատվոևւթյուն դեռ չկա: Ապրիլի 26-ին ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան արդեն մի քանի տարի ենթարկվում է ահաբեկչությունների, չի մոռացվել Փարիզի «Բատակլան» համերգային դահլիճում եւ «Շառլի Էբդո» թերթի խմբագրության աշխատակիցների վրա ահաբեկչությունը, սակայն դեռ հստակ ապացույցներ չկան, չի կարելի պնդել, որ դա նույն մարդկանց կամ կազմակերպության ձեռքի գործն է:
«Անկախ ազգային եւ կրոնական պատկանելիությունից, դա մեր ընդհանուր հարստությունն է: Այդ իմաստով Փարիզի Աստվածամոր տաճարը ոչ միայն Ֆրանսիայի հարստությունն է, այլեւ ողջ աշխարհի հարստությունը, այդ թվում հայերի»,- հավելեց դեսպանը:
Լիոնի փոխքաղաքապետ Ժարժ Կեպենկյանն, իր հերթին, ընդգծեց, որ այժմ քննություն է ընթանում եւ իրավապահների վարկածով դա դժբախտ պատահար է:
«Մինչ օրս որեւէ ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել այս հրդեհի համար: Սովորաբար, եթե դա ահաբեկչություն է, ապա 48 ժամվա ընթացքում որեւէ մեկը պատասխանատվություն է ստանձնում դրա համար: Սակայն, պետք է սպասել հետաքննության ավարտին», - եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Նոտր Դամ տաճարի հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ին: Հրդեհը, որը հաջողվել էր մարել ապրիլի 16-ին, սկսվել էր վերականգնման աշխատանքների համար տաճարի տանիքի վրա կառուցված շինափայտերում:
Տաճարը զգալի վնաս է կրել. փլուզվել է շենքի սրածայր աշտարակը, ինչպես նաեւ տանիքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Նոտր Դամիի հրդեհի հնարավոր պատճառներից մեկը քննիչները համարում են կարճ միացումը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...