Դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս. Արգիշտի Քյարամյան
ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ակընկալիք ունեմ ճիշտ ընկալվելու:
Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին:
Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունը բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղել միայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կարևորությունը:
Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը։ Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում: Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին»:
ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Արգիշտի Քյարամյան


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած