Իրականում ինչ է թաքնված Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպման հետևում. NBC-ի անդրադարձը
Ամերիկյան NBC հեռուստաընկերությունը վերլուծական անդրադարձ է կատարել ապրիլի 25-ին Վլադիվոստոկ քաղաքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը՝ փորձելով հասկանալ, թե ինչ էր թաքնված դրա հետևում:
«Երկու բռնապետերն իրար ձեռք սեղմեցին, մեկը մյուսի կենացը խմեց գալա ընթրիքի ժամանակ: Սակայն ժպիտների և Կիմ Չեն Ըն-Պուտին անդրանիկ հանդիպման պատվին հանդիսավոր միջոցառման տակ, ըստ վերլուծաբանների, կար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պարզ «մեսիջ»՝ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները միակ տարբերակը չեն»,-գրում է հեղինակ Ալեքսանդր Սմիթը՝ հիշեցնելով, որ Փհենյանն ամիսներ շարունակ բանակցում է Վաշինգտոնի հետ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցի շուրջ: Սակայն Կիմ Չեն Ըն-Դոնալդ Թրամփ վերջին՝ փետրվարյան հանդիպումն ավարտվեց առանց էական ձեռբերման: Դրանից հետո բանակցությունները կարծես փակուղու առաջ են հայտնվել. հավանաբար կողմերից յուրաքանչյուրը դեռևս սեփական պատկերացումն ունի «ապամիջուկայնացում» հասկացության վերաբերյալ:
«Իսկ Պուտինի հետ հանդիպման միջոցով Կիմ Չեն Ընն ակնարկում է Թրամփին, որ նա գործարքը կարող է մեկ ուրիշի հետ կնքել»,-կարծիք է հայտնել Հարավային Կորեայի Պուսանի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ռոբերտ Քելին:
Նրա համոզմամբ՝ Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպումները վերածել է անձնական «փսիխոդրամայի», և ամերիկյան հանրությունն ու մեդիան կուլ են տվել այդ խայծը:
«Իսկ հիմա, երբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ ուղղությամբ չեն ընթանում, հյուսիսկորեացի առաջնորդը շրջվել է դեպի Ռուսաստան՝ ոչ միայն տեսնելու, թե Պուտինն ինչ կարող է առաջարկել, այլև մյուս խաղացողներին հստակ ուղերձ հղելու համար»,-հավելել է մասնագետը:
Բրիտանացի վերլուծաբան Թոմ Փլանտը նշում է, որ Կիմ Չեն Ընի ռուսաստանյան այցը մի քանի պատճառ ուներ, և դրանցից մեկն ԱՄՆ-ին ցույց տալն էր, որ նրանք միակը չեն:
«ԱՄՆ-ն միանշանակ ուշադիր հետևելու է այդ հանդիպման արդյունքներին»,-նշել է նա:
Ինչ վերաբերում է Պուտինին, ապա, ըստ աղբյուրի, նա կնախընտրի իր քթի տակ (Հյուսիսային Կորեան և ՌԴ-ն ընդհանուր սահման ունեն) մեկ այլ միջուկային պետություն չունենալ: Բայց քանի որ դա արդեն իրականություն է, Պուտինը փորձում է գոնե միջնորդ դառնալ միջուկային խնդրի շուրջ բանակցություններում:
«Թեև հանդիպման ավարտից հետո Պուտինն ասաց, որ Կորեական թերակղզում իրավիճակի քննարկման մանրամասները կցանկանար փոխանցել Թրամփին՝ ընդգծելով, որ այդ գործընթացում գաղտնիքներ չկան, այնուհանդերձ՝ անհայտ է, թե Պուտինն իրականում ինչի է ցանկանում կամ ինչի է կարող հասնել»,-գրում է աղբյուրը:
Հայտնի է, որ Վաշինգտոնը Փհենյանից պահանջում է միջուկային զինանոցի, հրթիռների ամբողջական ապամոնտաժում: Սակայն բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ դա այդպես էլ երազանք կմնա ԱՄՆ-ի համար, քանի որ Կիմ Չեն Ընը տասնամյակների աշխատանքը ջուրը չի նետի: Բացի այդ, նա որևէ երաշխիք չունի, որ դրանից հետո երկրում իշխող ռեժիմի փոփոխություն չի լինի:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...