«Ես դեմ եմ բոտոքսին». ԱՄՆ-ի առաջին տիկին, նախկին մոդել Մելանիա Թրամփը նշում է ծննդյան 49-ամյակը
Նախկին մոդել, այժմ՝ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփն այսօր՝ ապրիլի 26-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կինը դարձավ 49 տարեկան:
Մոդելային ասպարեզում Մելանիան հայտնվել է 5 տարկանից, իսկ 16-ում արդեն նկարահանվում էր գովազդային հոլովակներում: 18 տարեկանում նա պայմանագիր է կնքել իտալական մոդելային գործակալության հետ եւ մեկնել Միլան: Որպես մոդել՝ նա աշխատել է նաեւ Փարիզում, այնուհետեւ՝ Նյու Յորքում: Մելանիան հայտնվել է այնպիսի հեղինակավոր ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ «In Style Weddings», «New York Magazine», «Vanity Fair», «Vogue» եւ այլն:
Դոնալդ Թրամփին նախկին մոդելն առաջին անգամ հանդիպել է 1996 թ-ին՝ Նյու Յորքում՝ նորաձեւության շաբաթվա շրջանակում: Նրանք սկսել են հանդիպել 1999 թ-ին, երբ Թրամփն արդեն պաշտոնապես ամունասնալուծվել էր իր նախկին կնոջից: Զույգի որդին՝ Բարոն Ուիլյամ Թրամփը, ծնվել է 2006 թ-ին:
ԱՄՆ-ի Առաջին տիկինն իր գրավչությամբ եւ անթերի ոճով հմայում է շատերին: Նրան քննարկում են թե քաղաքական, թե ժամանցային պարբերականները: Իսկ մենք այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա՝ տարբվեր հարցազրույցներից մեջբերումները:
«Ինձ դուր է գալիս իմ պահարանը, եւ ես միշտ գնում եմ այնպիսի իրեր, որոնք 100 տոկոսով հավանում եմ: Ես շատ կազմակերպված եմ. սիրում եմ, երբ ամեն ինչ դասավորված է՝ ըստ գույների, անգամ կոշիկներս»:
«Դոնալդը շատ հավատարիմ է՝ թե ընտանիքին, թե ընկերներին, թե աշխատակացիներին, թե երկրին»:
«Մարդուն փոխել չես կարող: Թույլ տուր՝ նա լինի, այնպիսին, ինչպիսին կա»:
«Շատերն ասում են, թե ես իմ դեմքին տարատեսակ միջամտություններ եմ կիրառում, բայց դա այդպես չէ: Ես առողջ կենսակերպ եմ վարում՝ հոգ եմ տանում թե դեմքիս մաշկի, թե մարմնիս մասին: Ես դեմ եմ բոտոքսին»:
«Երբ առավոտյան արթնանում եմ, սիրում եմ թարմանալ՝ կիրառելով մի քանի տեսակի քսուքներ, մեկը վիտամին C-ով, մյուսը՝ A, C եւ E վիտամիններով»:
«Ամբողջ օրը տեսախցիկների առջեւ լինելն իմ կյանքի մի մասն է: Այնպես չէ, որ դա նոր բան է ինձ համար»:
«Կարծում եմ՝ երեխային պետք է սխալվելու իրավունք տաս, որպեսզի նա կարողանա դաս քաղել դրանից»:
«Ես այն կանանցից չեմ, որոնք ասում են՝ դու սա պետք է անես, այն պետք է անես… Ես փնթփնթան չեմ»:
«Ես միշտ եմ սիրել նորաձեւությունը: Մայրս դիզայներ էր, այնպես որ՝ նորաձեւությունն իմ արյան մեջ է եղել»:
«Ես չեմ ընտրել քաղաքականությունը: Դա միայն իմ ամուսնու գործն է»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ