Թրամփն առաջարկել է Ռուսաստանին և Չինաստանին հրաժարվել միջուկային զենքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հօգուտ միջուկային զենքից հրաժարման, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այսօր ես տեսա, թե ինչպես է նախագահ Պուտինն իր գոհունակությունը հայտնում Կիմ Չեն Ընին և Հյուսիսային Կորեային օգնելու հնարավորության համար: Մենք բոլորս ցանկանում ենք և պետք է ազատվենք միջուկային զենքից: Ռուսաստանը, Չինաստանը պետք է ազատվեն միջուկային զենքից»,- ասել է Թրամփը:
Մարտի 15-ին Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը հայտարարել էր, որ դիտարկում է ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցությունների դադարեցման հնարավորությունը: Երկրի արտգործնախարարությունից հաստատել էին, որ Փհենյանը մտադիր չէ ԱՄՆ-ի պահանջների հարցում զիջումների գնալ կամ այդ տեսակի բանակցություններ վարել:
Ապրիլի 19-ին Դոնալդ Թրամփի վարչակազմն առանց բացատրությունների գաղտնազերծել է միջուկային զենքի պաշարների մասին տվյալները: Վերջին՝ 2017թ.-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ն 3822 միջուկային մարտագլխիկ ունի:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև 2010թ.-ին կնքված և 2011թ.-ին ուժի մեջ մտած պայմանագրով կողմերը պարտավորվել էին նվազեցնել միջուկային զորանոցը: Պայմանագրի համաձայն՝ մինչ 2018թ.-ի փետրվարի 5-ը կողմերի մոտ մարտագլխիկների քանակը չպետք է գերազանցեր 1550-ը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ.-ին:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...