Ուսուցիչերին բաժանել են քաղաքական ենթատեքստով բացիկներ․ լուսանկար
Քաղաքացու օրվա առթիվ ուսուցիչներին Ավան վարչական շրջանի աշխատակազմը բացիկներ է բաժանել, որտեղ նրանց շնորհավորում են հեղափոխության մեկամյակի եւ Քաղաքացու օրվա կապակցությամբ։
Բացիկում, մասնավորապես, գրված է․ «Շնորհավորում ենք ձեզ՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Այսօր մենք հպարտությամբ նշում ենք թավշյա հեղափոխության միամյակը եւ հաստատում, որ մեզ համար առաջնային է հեղափոխության նպատակների իրականացումը՝ հանուն մեր երկրի բարօրության եւ զարգացման․․․․»։
Նշենք, որ վաղը տոնվելու է Քաղաքացու օրը, որի համար պետբյուջեից հատկացվել է 124 միլիոն դրամ։
Ի դեպ, նշենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ դպրոցները չպետք է քաղաքականացվեն, մինչդեռ Ավանի թաղապետարանը նման քաղաքական ենթատեքստով բացիկներ է ուղարկում, իսկ լուսանկարում «Նիկոլը ես եմ» գրությամբ գլխարկ է երեւում։



















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած