Հարսանեկան ավտոշարասյան մեջ կրակոցներ են արձակվել. Վարորդի մոտ հայտնաբերվել է զենք եւ կաթուցիչ
Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից՝ BMW մակնիշի 36 AT 484 համարանիշի եւ Kia Sorento մակնիշի 31 ՏM 003 համարանիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ կրակոցներ են արձակվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 5-րդ հասցեի մոտից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նշված ավտոմեքենաներն՝ իրենց ուղեւորներով։
Ոստիկանները պարզել են, որ BMW-ն վարել է Երեւան քաղաքի բնակիչ 24-ամյա Դավիթ Մ.-ն, իսկ նրա ուղեւորը եղել է Երեւան քաղաքի բնակիչ 20-ամյա Խոսրով Ա.-ն։ Պարզվել է նաեւ, որ Kia-ն վարել է Փարաքար գյուղի բնակիչ 23-ամյա Էդգար Օ.-ն, իսկ նրա ուղեւորներն են եղել 23-ամյա Ռուդիկ Հ.-ն եւ 23-ամյա Զոհրաբ Հ.-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Էդգար Օ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով եւ նրա անվամբ զենքի հաշվառման քարտ։ Արդեն ոստիկանությունում նա հայտնել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, որով ինքն օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ զենքը պատկանում է իրեն ու Kia-ի մեջ է։ Պարզվել է նաեւ, որ Երեւան-Էջմիածին ճանապարհին մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։
Աղբյուրի տեղեկություններով նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հարսանքավորները բաց են թողնվել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած