Հայաստանի և մյուս գործընկերների հետ միությունը կառուցվում է ինքնիշխանության սկզբունքների հիման վրա. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին և հանդես է եկել ելույթով: Պուտինը նշել է, որ չնայած նախկին պատերազմներին ու ներկայիս կոնֆլիկտներին` շատ երկրներ եվրասիական տարածքում կարողացել են արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել: Որպես օրինակ Պուտինը նշել է ԵԱՏՄ-ն:
«ՌԴ-ն շահագրգռված է եվրասիական բոլոր գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ, որը պետք է հիմնված լինի ինքնիշխանության սկզբունքների հարգման ու յուրաքանչյուր երկրի օրենքների ու շահերի վրա: Հենց այդ սկզբունքների հիման վրա ենք մենք մեր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ կառուցում Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ մայիսի 29-ին միությունը կդառնա 5 տարեկան, և որ այդ ժամանակահատվածում ձևավորվել է ընդհանուր շուկա, պայմաններ են ստեղծվել ընդհանուր թվային տարածք ձևավորելու և ծառայությունների, ապրանքների, աշխատուժի, կապիտալի տեղաշարժի համար:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...