Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական «կիքսերը»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆ-ից: Տեղեկությունն ինքնին տրամաբանական է, հատկապես, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ:
Սակայն հայկական կողմի ցանկությունները հազիվ թե իրականություն դառնան, եթե նկատի ունենանք այն ակնհայտ բացթողումները, որ մեր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ունենում են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցազրույցներում:
Ահավասիկ, նախօրեին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետա»-ում: Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, խնդիր ունի Մոսկվայում վերականգնել իր հանդեպ վստահությունը, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին:
Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է, որ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել:
«Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես»,- ասել է Փաշինյանը:
Այնքան էլ պարզ չէ, թե ինչու է Հայաստանի վարչապետը նման պարզունակ հնարքով փորձել սիրաշահել Մոսկվային, մանավանդ, որ վերջինս, պատկերավոր ասած, վաղուց չի հավատում «արցունքներին»: Հետո՝ երբ նման ռևերանսները պարբերական բնույթ են կրում, Մոսկվայում ավելի մեծ կասկածանքով են սկսում վերաբերվել Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությանը:
Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացել է խորքային ճգնաժամ, ինչը չհաղթահարվեց անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու վիճահարույց որոշում կայացրեց»,-գրում է թերթը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած