ԱՄՆ արդարադատության նախարարությունը կցանկանար տեղեկանալ Քլինթոնի եւ Ուկրաինայի հնարավոր կապերի մասին. Թրամփ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կցանկանար ծանոթանալ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր կապերին։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Քլինթոնի մերձավորների եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր կապերի պնդումները 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ «Ինչ վերաբերում է Ուկրաինային, դա որպես կարեւոր բան է հնչում, որպես մի ինչ-որ շատ հետաքրքիր բան»,- ասել է Թրամփը։
«Ես հենց վերջերս, երկու օր առաջ, խոսել եմ նոր նախագահի հետ եւ շնորհավորել նրան անհավանական մրցավազքի առիթով, անհավանական ընտրարշավի առիթով, մեծ ու անսպասելի հաղթանակի առիթով, խոսքը 75 տոկոս ձայների մասին է,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։- Բայց դա մի ինչ-որ շատ, շատ կարեւոր բան է հնչում, ես զարմացած չեմ»։ Ուկրաինայում նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Զելենսկին։
Լրագրողի հարցին, թե ցանկանում են արդյոք ԱՄՆ իշխանությունները ծանոթանալ այն տեղեկատվությանը, որն առաջարկում են ներկայացնել ուկրաինական իշխանությունները, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։ «Մենք հիմա հիանալի նոր գլխավոր քարտուղար ունենք (ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարը), որը երկար ժամանակ արդեն հիանալի աշխատել է, նա շատ խելացի եւ տոկուն մարդ է, ես հարցը նրան կվերահասցեագրեի։ Բայց ես ենթադրում եմ, որ նա կցանկանար տեսնել դա»,- նշել է ԱՄՆ նախագահը։ «Ուկրաինայի հետ այդ գործի մասին մարդիկ վաղուց են խոսում»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։
Ընթացիկ տարվա հունվարին ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկն ասել էր, որ Կիեւի դատարանը հակաիրավական է համարել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Արտյոմ Սիտնիկի եւ Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոյի գործողությունները ցուցակներում «Տարածաշրջանների կուսակցության» այսպես կոչված սեւ հաշվապահությունում Պոլ Մանաֆրոտի առկայության մասին տեղեկատվության տարածման հարցում։ Վերջինը 2016 թվականի մի քանի ամիսների ընթացքում եղել է Թրամփի ընտրական շտաբի ղեկավարը։ Ինչպես այն ժամանակ նշել էր Մեդվեդչուկը, որոշ ուկրաինացի քաղաքական գործիչներ եւ պաշտոնյաներ հետաքրքրված էին Քլինթոնի հաղթանակով 2016-ի նախագահական ընտրություններում։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...