Կիմ Չեն Ընի գնացքը Վլադիվոստոկից վերադառնում է Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի զրահագնացքը դուրս է եկել Վլադիվոստոկի կայարանից եւ ուղեւորվել դեպի Փհենյան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը Վլադիվոստոկի կայարանից։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի ճանապարհման արարողությանը մասնակցել են Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովը, Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն, ՌԴ ԱԳՆ փոխնախարար Իգոր Մորգուլովը եւ Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան, որոնք ճանապարհում էին գնացքը Վլադիվոստոկի առաջին երթուղուց։
Հիշեցնենք, որ ուղիղ 33 տարի առաջ իր այցը Խորհրդային Միություն այս կերպ էր սկսել նրա պապը՝ Կիմ Իր Սենը, հենց նա էր այն ժամանակ դրել գնացքով տեղաշարժվելու ավանդույթի հիմքը։ Ավանդույթին հետեւում էր Կիմ Չեն Իրը։ Նրա օրոք 1990-ականներին Հյուսիսային Կորեայում արտադրվեց այս զրահագնացքը։
Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդը արդիականացրել է գնացքը՝ ուժեղացրել կենտրոնական վագոնների պաշտպանությունը. դա հենց իր սրահն է, թիկնապահների վագոնը, երկու ռեստորան, հատուկ բանակցային վագոն։ Մնացածը Կիմը թողել է այնպես, ինչպես հոր ժամանակ էր՝ շարժական խոհանոց, սեփական էլեկտրակայան, ավտոտնակ լիմուզինի համար, չորս վագոն ուղեկցող նախարարների, ընթացակարգի ծառայության, լրագրողների եւ սպասարկողների համար։
Ռուսաստանում զրահագնացքը երկու անգամ է եղել՝ զրոյականների սկզբին Հեռավոր Արեւելքում, Մոսկվայում։ 2011 թվականին գնացքը հասել էր մինչեւ Ուլան Ուդե. Հյուսիսային Կորեայի խնդրանքով բարձր մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել Սոսնովի Բոր առանձնացված վայրում, անտառում եւ զորամասերից մեկի հարեւանությամբ։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...