24-ամյա ամերիկացին վիճակախաղով մոտ 770 մլն դոլար է շահել
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչ Մանուել Ֆրանկոն վիճակախաղով երկրի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթերից մեկի շահողն է դարձել, գրում է The Epoch Times-ը:
Ընդհանուր շահումը 768 մլն դոլար է կազմել, որը, կանոնների համաձայն, տղամարդը կարող է ստանալ մաս-մաս՝ 29 տարվա ընթացքում, սակայն վերջինս որոշել է հանուն գումարի մի մասը միանգամից ստանալու հնարավորության զոհաբերել մյուս մասը:
Արդյունքում 24-ամյա Ֆրանկոն 477 մլն դոլար է ստացել, ընդ որում՝ պարտավորվել է 114,5 մլն դոլարի չափով դաշնային հարկ մուծել:
«Ինձ թվում է՝ սա երազ է, և ամեն վայրկյան կարող եմ արթնանալ: Հավատս չի գալիս, որ ինձ նման հասարակ մարդու հետ կարող էր նման բան պատահել: Քանի որ բախտը ժպտացել է ինձ, այլևս վիճակախաղ չեմ խաղա, սակայն պետք է ասեմ, որ հանուն սեփական կյանքն ընդմիշտ փոխելու արժե 2 դոլար վճարել: Իմ կյանքը հաստատապես փոխվել է, և ես հույսով լի եմ նայում դեպի ապագա»,- ասել է վիճակախաղի երջանիկ հաղթողը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026