Աղասիկն ու Արամիկը խուլիգանություն են արել. Աղասիկը օդ է կրակել
Ապրիլի 23-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 11.30-ի սահմաններում, թիվ 20 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների կայանատեղիի մոտ ոմն Արամիկ և Աղասիկ խուլիգանություն են կատարել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները նույն օրը ժամը 13.35-ին Գ.Նժդեհի հրապարակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել Արամայիս Մ.ին, Արտաշես Շ.ին և Արգիշտի Հ.-ին: Նրանց անձնական խուզարկության ժամանակ Արամայիս Մ.-մ ներկայացրել է «BLOW COMPACT MOD 2002» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակ և հայտնել, որ այն սպորտային է, վերցրել է իր հորեղբոր տղայից՝ Աղասի Մ.-ից, ով նույն օրը ժամը 11.30-ի սահմաններում, Գ.Նժդեհի հրապարակում վիճաբանել էր մի քաղաքացու հետ, որի ընթացքում էլ նշված ատրճանակից մեկ անգամ կրակել էր օդ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած