Կարեն Ավագյանի դեմ հիմնադրամի տնօրենը ցուցմունք չի գրել. Ասել է՝ մենակ եմ արել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտական փուլում է։
Հիշեցնենք․ թավշյա հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի վերջերին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի՝ քննչական մարմիններին ուղղված դիմումի համաձայն, գործ էր հարուցվել, Ավագյանը հայտնել էր, թե ապրիլի 6-ին «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն դրամի փոխառության պայմանագիր: Մեղադրանք էր առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում եւ յուրացում կատարելու համար։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տեր-Հովակիմյանը հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա առհաշիվ ստացել եւ յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի՝ 325 մլն 600 հազար ՀՀ դրամ ու պահ տվել բրիտանական բանկերում։
Նրան տեւական ժամանակ չէին կալանավորում՝ ժամանակ էին տվել գումարը փոխհատուցելու, սակայն հունվարի 25-ին կալանավորեցին։ Հիմնադրամի տնօրենը ցուցմունք չի տվել Կարեն Ավագյանի դեմ, գրել է, որ այդ ամենը միայնակ է արել»:
Մանրամաները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած