«Իմ քայլը»՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի. «Սիլ»-ը կարող է դառնալ «Բջնի»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, Գեւորգ Պապոյանը, Արգիշտի Մեխակյանը, Տիգրան Կարապետյանը եւ Կարեն Համբարձումյանը ներկայացրել են օրենսդրական մի նախագիծ, որի նպատակը նոր իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի առաջմղումն է:
Մասնավորապես՝ նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում: Այս փոփոխության ընդունման դեպքում Հայաստանում հնարավոր կլինի մի քանի «Ջերմուկ» կամ «Բջնի» անվանումով հանքային ջրերի արտադրողներ ունենալ: Այսինքն, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կկարողանա իր «Սիլ» հանքային ջուրը անվանել «Բջնի», կամ տասնյակ ընկերություններ կկարողանան «Ջերմուկ» անվանումով հանքային ջուր արտադրել:
Բնականաբար, այս նախաձեռնությունը հիմնավորվում է մրցակցային իրավիճակի բարելավում եւ այլ ճոռոմ ձեւակերպումներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած