Տոկիոյի դատարանն արգելել է Կառլոս Գանին հաղորդակցվել կնոջ հետ
Տոկիոյի օկրուգային դատարանը, որը մինչ այդ հավանություն էր տվել գրավի դիմաց Renault - Nissan – Mitsubishi-ի նախկին ղեկավար Կառլոս Գանին ազատ արձակել բանտից, արգելել է նրան հաղորդակցվել կնոջ՝ Քերոլի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին։
Նշվում է, որ կնոջ հետ որեւէ հաղորդակցման արգելքը պայմաններից մեկն էր, որով համաձայնել են գրավի դիմաց ազատ արձակել Կառլոս Գանին։ Ավելի վաղ մայրաքաղաքի դատախազությունը բողոքարկել էր դատարանի վճիռը, ինչի արդյունքում գրավով Գոնի ազատ արձակման գործընթացը դադարեցվեց։ Այնինչ, նրա փաստաբաններն արդեն վճարել էին գրավի ողջ գումարը՝ 500 մլն իեն (մոտ 4,5 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով)։
Այս տարվա մարտին Գոնին արդեն ազատ արձակել էին բանտից 9 մլն դոլար գրավի դիմաց։ Բայց ապրիլի 4-ին նրան նորից ձերբակալեցին լրացուցիչ մեղադրանքով։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026