Պուտինը ժամանել է Չինաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան, որտեղ կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պետության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում: Պուտինը Չինաստան է ժամանել Վլադիվոստոկից, որտեղ հինգշաբթի բանակցություններ է անցկացրել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհը» կանցկացվի Պեկինում ապրիլի 25-27-ը, դրան կմասնակցեն պետությունների եւ կառավարությունների գրեթե 37 առաջնորդներ, ինչպես նաեւ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ավելի վաղ հայտնել էր, որ համաժողովի ծրագիրը բավականին հագեցած կլինի. ապրիլի 25-ին 12 թեմատիկ համաժողով եւ խորհրդաժողով կանցկացվի, ապրիլի 26-ին տեղի կունենա բացման եւ բարձր մակարդակով հանդիպման հանդիսավոր արարողությունը, իսկ 27-ին առաջնորդները ընդհանուր նիստ կանցկացնեն:
Համաժողովի բոլոր միջոցառումներին կնախագահի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որը համաժողովի բացմանը ելույթով հանդես կգա, ինչպես նաեւ ավարտին կամփոփի նրա արդյունքները:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին համաժողովը Պեկինում անցկացվել է 2017-ի մայիսին: Դրան մասնակցել են պետությունների եւ կառավարությունների 29 ղեկավարներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026