Nike-ի լոնդոնյան նոր գրասենյակը կկառուցվի հայկական տուֆից. Միշել Մոսեսյանի նոր գլուխգործոցը
Աշխարհահռչակ Nike ամերիկյան ընկերության լոնդոնյան գլխավոր գրասենյակը տեղափոխվելու է Լոնդոնի հանրահայտ Քինքզ Քրոզ (King’s Cross) կայարանի մոտ՝ Գուգլի և Ֆեյսբուքի գրասենյակների հարևանությամբ։ Այդ մասին հայտնում է Evening Standard բրիտանական լրատվամիջոցը:
Հաղորդվում է, որ Nike-ի նոր գրասենյակը նախագծել է հայազգի հռչակավոր ճարտարապետ Միշել Մոսեսյանի գլխավորած Westminster-based Mossessian ճարտարապետական ստուդիան: Արդեն հայտարարվել է, որ կառուցման աշխատանքներում օգտագործվելու է հայկական սև տուֆ։ Ֆրանսահայ ճարտարապետ, Բրիտանական ճարտարապետական թագավորական ակադեմիայի անդամ Միշել Մոսեսյանը ճարտարապետության դոկտոր է, նրան են պատկանում եվրոպական և ասիական նշանավոր քաղաքների մի շարք արդիական շենքերի և համալիրների նախագծեր, ինչպիսիք են Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր մասնաշենքի և հարող տարածքի, Դոհա քաղաքի հին հատվածի վերանորոգման, Մեքքայի մուսուլմանական թանգարանի և այլ նախագծերը: Սպորտային իրերի և հագուստի Nike ընկերության Լոնդոնի գրասենյակը, մինչև նոր տարածք տեղափոխվելը, գործում է Սոհո թաղամասում, սակայն ընկերությունն այն տեղափոխում է արագ տեմպերով աճող նոր ու ժամանակակից թաղամաս, որտեղ Nike-ն ավելի մեծ տարածք է զբաղեցնելու:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026