ԱԺ աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման նոր կարգ է հաստատվել
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման համակարգը սահմանող նոր կարգ է հաստատվել:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մասնագիտական դիտարկում։ Աշխատակիցներին մոտիվացնելու բազմաթիվ մեթոդներից մեկը հանդիսանում է նյութական խրախուսումը պարգևատրումների միջոցով։ Սակայն, այն չի կարող իրականացնել իր մոտիվացիոն դերը, եթե չհամապատասխանի հետևյալ պահանջներին:
1. Պարգևատրումների հաշվառման և տրամադրման կանոնները պետք է ձևակերպված լինեն հստակ, այնպես որ պարգևատրվող աշխատակիցը հանգիստ կարողանա հասկանա և հաշվառի, թե որ գործողությունները ինչ որակով կատարելու դեպքում է պարգևատրվում։
2. Պարգևատրման համակարգը և սխեմաները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ։
3. Պարգևատրման հիմք պետք է հանդիսանա միայն աշխատակիցների օբյեկտիվ գնահատումը։
4. Պարգևատրումը չպետք է կրի անսպասելի բնույթ, որի դեպքում աշխատակիցը չի կարողանում հասկանալ և գնահատել, թե որ արդյունքների համար է պարգևատրվել։
5. Պարգևատրման ստացման համար դրված նպատակները պետք է հասանելի լինեն աշխատակիցների համար, այլապես նրանք, չտեսնելով հնարավորություն, չեն ձգտի։
6. Պարգևատրումը չի կարող լինել համահավասար և կրի մշտական բնույթ, հակառակ դեպքում աշխատակիցը այն գնահատում է որպես իր աշխատավարձի հավելավճար և այն կորցնում է իր մոտիվացիոն շահադրդման նշանակությունը։
Հիմք ընդունելով այս սկզբունքները` մեր թիմով մշակել ենք և սույն թվականի ապրիլի 1-ին հաստատել եմ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատակիցների պարգևատրման համակարգը սահմանող կարգը։
Այսուհետ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր ամիս ունի առավելագույնն իր աշխատավարձի 30% չափով պարգևատրման ֆոնդ։ Սակայն այս ֆոնդից պարգևատրվում է իր ամսվա ընթացքում ձևավորած կատարողական ցուցանիշի չափով։ Կատարողականի ցուցանիշը հաշվարկվում է էլեկտրոնային համակարգով և ամբողջապես օբյեկտիվ ու թափանցիկ է։ Կատարողականի ցուցանիշը հասանելի է յուրաքանչյուր աշխատակցի համար յուրաքանչյուր պահի։
Նշեմ, որ այս համակարգով պարգևատրվելու են աշխատակազմի բոլոր մասնագիտական աշխատանք իրկանացնող աշխատակիցները։ Այս համարագով չեն պարգևատրվում սպասարկման աշխատանք իրականացնող աշխատակիցների մի մասը(օրինակ վարորդները) և ՀՀ ԱԺ պատգամավորական կորպուսը սպասարկող օգնականները և փորձագետները։ Սակայն վերջիններիս պարգևատրումը նույնպես չի կարող գերազանցել իրենց աշխատավարձի 30%:
Հ.Գ. Մեր թիմում խրախուսվում է միայն պրոֆեսիոնալիզմը և աշխատանքային ձեռքբերումները»,- գրել է Տիգրան Գալստյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած