ՀՀԿ վերնախավը՝ իշխանական խմբակցության պատգամավորի ոգեշնչման աղբյուր
ՀՀ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի ոգեշնչման աղբյուրը, զարմանալի է, բայց կարծես թե Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վերնախավն է։
Համացանցում քննարկվում է Կարեն Սարուխանյանի ապրիլի 24-ին արված գրառումը Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ։
Իշխանական «Իմ քայլ»-ական պատգամավորը մասնավորապես գրել է. «Նոր ցեղասպանություն հայ ժողովուրդն այլևս թույլ չի տալու»։
Լավ է ասված, բոլորիս ջանքերը պետք է միտված լինեն դրան, միայն թե այս խոսքերն արդեն 2 տարի է, որ տեր ունեն, և դրանք պատկանում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու ասվել են 2017թ. ապրիլի 24-ին հղած ուղերձում։
Նախկին մարզպետը, ըստ երևույթին, իր հոգու խորքում լավ չի մերժել կամ այնքան էլ չի մերժել ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին, այլապես իր գրառումներում հղում չէր անի նրանց։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորի ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնին արված գրառումը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ 2014թ. նույն առիթով կատարած գրառման փոքր-ինչ կրճատված տարբերակն էր, ինչն էլ իրավամբ նկատել էին համացանցի օգտատերերը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած