Դատավորների ճակատագիրը՝ ԲԴԽ-ի ձեռքերում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորների՝ Դավիթ Գրիգորյանին, Նելլի Բաղդասարյանին եւ Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը ստացել է օրերս։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
Ինչպես հայտնի է հիշյալ դատավորները ինքնաբացարկ են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով։ Մասնավորապես, Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտարարել՝ նշելով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Հարություն Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտարարել վատ ինքնազգացողության պատճառով. նրա մոտ եղել էր նախակաթվածային վիճակ։ Իսկ Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էին քննիչն ու դատախազը։ Բաղդասարյանը բավարարել էր միջնորդությունը՝ պատժառաբանությամբ, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում, և քանի որ ինքը նախկինում Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:
Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերջինս որոշում կայացնի նշված երեք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ:
Աղբյուր` Փաստինֆո


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած