«Արմավիր» ՔԿՀ-ի պետը հրաժարականի դիմում է գրել. Արտակ Զեյնալյան
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է գրել, այսօր Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Դիմումն այսօր պետք է մուտքագրվի Արդարադատության նախարարություն», - ասաց նախարարը՝ նշելով, որ դիմումը բավարարելու է։
Կառավարության ապրիլի 18-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում։
«Այս հարցերը լուծված չեն: Շատ կարևոր է հասկանալ մի բան. պարտադիր չէ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ վարչապետը բոլոր տեղերը մտնի և ասի որտեղ ինչ պետք է լինի: Այդ մարդիկ այսօր ՀՀ-ում ապրո՞ւմ են, թե՞՝ չէ, հեռուստացույց նայո՞ւմ են, թե՞՝ չէ, լրատվությանը ծանոթանո՞ւմ են, թե՞՝ չէ, ելույթներին հետևո՞ւմ են, թե՞՝ չէ: Այդ մարդիկ հետևություններ չե՞ն անում: Ի՞նչ է նշանակում քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում, կարո՞ղ եք բացատրել ինչ է դա նշանակում: Եվ այդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատե՞լ իր պաշտոնում», - ասել էր վարչապետն ու հանձնարարել արդարադատության նախարարին ներկայացնել երկարաժամկետ ծրագիր՝ ոլորտում առկա բոլոր խնդիրների լուծման համար:
Ապրիլի 23-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ բացահայտվել է քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը:
«Քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ, այդ թվում՝ կապի այն միջոցները, որոնք օգտագործվել են վերը նկարագրված հանցագործությունը կատարելիս: Խուզարկությունների անակնկալ կատարումը թույլ է տվել պարզել նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, մասնավորապես՝ բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ («волчок»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի այսպես կոչված «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ», - ասված է հաղորդագրությունում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած