ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ
«Փաստինֆո»-ի ստացած ահազանգի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։
«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը նախ ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետո փորձեց պարզել այս տեղեկատվության աղբյուրը, ապա առաջարկեց դիմել գրավոր հարցմամբ։ Լրագրողի այն պնդումից հետո, որ ինքը բանավոր հարցմամբ է ուզում ճշտել տեղեկատվությունը՝ Զորյանը կրկնեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Ապա ինքը զանգահարեց եւ հերքեց՝ ասելով, թե ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։
Ըստ կայքի՝ դեպքն արձանագրվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին։ Ինքը՝ Լ.Մինասյանն իր այդ քայլը բացատրել է նրանով, թե փորձել է ստուգել պետական պահպանության ծառայության աշխատակիցների զգոնությունը։ Փաստորեն՝ ստուգել է ու բռնվել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած