Ֆլորիդայի սենատը ուսուցիչներին թույլատրել է զինվել
Ուսուցիչներին զենք կրելու հնարավորություն տվող օրինագիծը հավանության է արժանացել Ֆլորիդա նահանգի օրենսդիր ժողովի սենատում: Չորեքշաբթի The Wall Street Journal-ը հաղորդել է, որ 22 կողմ եւ 17 դեմ ձայներով օրենսդիրները երեքշաբթի հավանություն են տվել նախաձեռնությանը, որի համաձայն այսպես կոչված պաշտպանության ծրագրում (Guardian program) ուսուցիչների կամավոր մասնակցության մասին հարցը փոխանցվում է նահանգի դպրոցական շրջանների խորհուրդների հայեցողությանը:
«Երբ դպրոցում հրաձգություն է սկսվում, ապա ամեն ինչ որոշում են վայրկյանները, - թերթը մեջբերում է նահանգի օրենսդիր ժողովի սենատի նախագահ Բիլ Գալվանոյի կարծիքը:
Այս օրինագիծը երաշխավորում է, որ դպրոցական անձնակազմից կամավորները, այդ թվում ուսուցիչները, կարող են համապատասխան պատրաստվածություն ունենալ եւ հնարավորություններ հանցագործի հարձակումից անմեղ երեխաների պաշտպանության վերջին գծի դերում հանդես գալու համար»:
Այժմ օրինագծի իր տարբերակը պետք է քննարկի նահանգի օրենսդիր ժողովի ներկայացուցիչների պալատը, իսկ հետո օրինագիծը կուղարկվի նահանգապետին՝ ստորագրելու համար:
The Wall Street Journal-ը նշել է, որ այդ օրինագիծը հաշվի է առնում նահանգի հատուկ հանձնաժողովի մշակած առաջարկությունները Փարքլենդի Մարջորի Սթոոջւմներ Դուգլաս դպրոցի ողբերգությունից հետո, երբ այդ դպրոցի նախկին սան Նիկոլաս Կրուզը կիսաավտոմատ AR-15 հրացանից կրակ էր բացել աշակերտների եւ ուսուցիչների վրա՝ սպանելով 17 եւ վիրավորելով 15 մարդու:
Վկայակոչելով Նահանգների կրթության հարցերով հանձնաժողովի տվյալներին՝ The Wall Street Journal-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ի արդեն 8 նահանգներում, մասնավորապես Տեխասում եւ Կանզասում տեղական օրենսդրությունը դպրոցների որոշ աշխատակիցների թույլ է տալիս հրազեն կամ այլ զենք ունենալ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026