Մշակույթի գործիչներից յուրաքանչյուրին հատկացվել է 1-ական մլն դրամ, բայց հարկերը չէին հաշվել. Եւս 10,6 մլն դրամ կտրվի
Կառավարությունն իր այօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացրեց 10,6 մլն դրամ հատկացնել «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը լիարժեք ավարտին հասցնելու համար: Գումարը կհատկացվի ԿԳՆ «Կրթության որակի ապահովում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԳՆ-ի ու Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել էր 50 մլն դրամ, որով նախատեսված էր ծրագրի մասնակից յուրաքանչյուր մշակութային գործչին վճարել 1 մլն դրամ: Նրանք այդ ծրագրի շրջանակում պետք է այցելի թվով 30 ուսումնական հաստատություն ՀՀ ողջ տարածքում, յուրաքանչյուր մարզում 3-ական դպրոց: Մեկ ուսումնական հաստատություն այցելության գումարը կազմում է 33.3 հազար դրամ՝ գումարը իր մեջ ներառում է ճանապարածախս, կտավների, մոլբերտների, երաժշտական գործիքների և այլ անհրածեշտ պարագաների տեղափոխության ծախսեր, օրապահիկ, գիշերակացի համար գումար և վարձատրություն, որի մեջ չէին հաշվարկվել հարկերը և տուրքերը:
Հարկային պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ է ևս 10 591.7 հազար դրամ գումար:
Նշենք, որ այսօրվա դրությամբ ծրագրին մասնակցում են ընդամենը 43 մշակութային գործիչ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած