ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» վեհաժողովին
Ապրիլի 18-ից 20-ը Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի (ԲՐԻՏԱՔՈՄ-BRITACOM) գծով առաջին վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Վեհաժողովին մասնակցել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության 34 անդամ և 22 դիտորդ պետությունների հարկային մարմինների ղեկավարներ, Չինաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների, կրթական համալիրների և բազմազգ ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Վեհաժողովի ընթացքում պատվիրակություններն ստորագրել են հարկային վարչարարության համագործակցության մեխանիզմի հիմնադրման փոխըմբռնման հուշագիր, իսկ ԲՐԻՏԱՔՈՄ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Չինաստանի հարկային մարմնի ղեկավար Վանգ Ջունը:
ԲՐԻՏԱՔՈՄ-ը միջազգային նորաստեղծ կառույց է: Նպատակը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road) նախաձեռնության շրջանակում համագործակցող կողմերի հարկային մարմինների միջև փոխգործակցությունը դյուրացնելն է` հարկ վճարողների սպասարկման, հարկային վեճերի լուծման և հարկային մարմինների կարողությունների զարգացման ասպարեզներում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած